Գնում ենք հյուսիս՝
թողած շապիկները բառերի,
որ մանկան մաշկի պես են բուրում,
թողած ողորմությունը հեգնանքի,
որով պատսպարվել ենք թվացյալ հնձաններում՝
մենությունը գրկած:
Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
ՈՒկրաինական միջնորդավորված պատերազմը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մոտենում է իր ավարտին այն տարբերակով, երբ հիմնական հակառակորդներից (ԱՄՆ և Ռուսաստան) ոչ մեկին ձեռք չի տալիս այն շարունակելը, քանի որ խաղաղությունն ավելի շահավետ կարող է լինել, քան պատերազմը շարունակելը...